Հունիսի 18-ը Խուճապի միջազգային օրն է (International Panic Day), հաղորդում է Calend-ը: Այն չունի պաշտոնական կարգավիճակ, սակայն դրա մասին տեղեկությունը տարածվում է համացանցում:
Առաջին անգամ լսելով տոնի անվանումը՝ մարդիկ կարող են մտածել, թե կոնկրետ ինչ է նշվում այդ օրը:
Բոլորը լսել են նման արտահայտություն՝ «խուճապի մի մատնվիր»: Արտակարգ իրավիճակների պայմաններում խուճապը նոր դժվարություններ է առաջացնում:Եվ հարց է առաջացնում՝ ի՞նչ են նշում այդ օրը:
Խորհուրդ է տրվում տարվա մեջ գոնե մեկ անգամ խուճապի մատնվել այս կամ այն պատճառով՝ սկսած գլոբալ խնդրից եւ վերջացրած անձական խնդիրները:
Նպատակն է «հանգստանալ եւ սթրեսային գործոններին թույլ չտալ կուտակվել գիտակցության մեջ»:
Հոգեբանները հիշեցնում են, որ մի օր թույլ տալով թուլանալ եւ զսպել վախերը՝ այդպիսով մարդն իրեն հիշեցնում է, որ թուլանում է այսօր եւ կրկին ուժ հավաքում վաղը:
Այդպիով, խուճապի միջազգային օրը հոգեբանական թրենինգ է, որն առաջարկվում է յուրաքանչյուրին, ով հոգնածություն է զգում:





























