ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 2016-ի դեկտեմբերին հունիսի 18-ը հռչակեց Կայուն գաստրոնոմիայի օր:

Այս որոշումը թելադրված էր նրանով, որ գաստրոնոմիան ցանկացած ազգի մշակութային ինքնարտահայտման կարեւոր տարր է՝ կապված աշխարհի բնական եւ մշակութային բազմազանության հետ: Եվ նաեւ այն բանի հետ, որ բոլոր մշակույթներն ու քաղաքակրթությունները կարող են նպաստել կայուն զարգացմանը եւ վճռորոշ դեր ունենալ նրա ձեռքբերումների մեջ, քանի որ դրանք սննվելու մշակույթի եւ գաստրոնոմիայի միջոցով իրենց ներդրումն են ունենում կայուն զարգացման մեջ:

Օրվա նպատակը համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացնելն է այն դերի վրա, որը կայուն գաստրոնոմիան կարող է խաղալ կայուն զարգացման նպատակների իրականացման գործում, ներառյալ՝ գյուղատնտեսության զարգացման արագացման, պարենամթերքի անվտանգության բարելավման, մարդկանց սննդի բարելավման, սննդի կայուն արտադրության ապահովման եւ կենսաբազմազանության պահպանման հաշվին։