Հունաստանի կառավարությունը հայտարարել է տուգանքների եւ պատիժների նոր համակարգի մասին՝ այն ընկերությունների համար, որոնք խախտում են կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու նպատակով հաստատված կանոնները, հայտնում է Ap-ը։
Խախտումների համար տուգանքները կտատանվեն 1000-50000 եվրոյի միջեւ: Բարերի եւ ռեստորանների դեպքում խախտողները կփակվեն 15 օրով՝ առաջին խախտման համար, 30 օրով` երկրորդ խախտման համար, եւ 60 օրով՝ երրորդ խախտման համար, եթե բոլոր երեք խախտումները տեղի են ունեցել երեք ամսվա ընթացքում:
Մանրածախ առեւտրով զբաղվող մյուս ձեռնարկությունները նմանատիպ տուգանքների կենթարկվեն։
Կանոնները ներառում են ձեռնարկություններում մարդկանց քանակի սահմանափակումներ` կախված դրա ֆիզիկական չափից, բացօթյա սրճարաններում, բարերում, ռեստորաններում եւ կինոթատրոններում սեղանների միջեւ տարածությունից, ինչպես նաեւ անձնակազմի համար դիմակների պարտադիր կրում:




























