Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչի խոսքով՝ Աֆրիկայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 300 հազարը, մահացել է գրեթե 8 հազար մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կազմակերպության տվյալներով՝ Աֆրիկյան մայրցամաքում վարակման դեպքերի թիվը 303.371 է, կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7999 մարդ:
COVID-19-ով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավային Աֆրիկայում (97 302) եւ Եգիպտոսում (53 758): Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Եգիպտոսում (2106), ՀԱՀ-ում (1930) եւ Ալժիրում (845):
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19-ի բռնկումը համավարակ էր հայտարարել: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 8.7 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 461 հազար մարդ:





























