ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել 24 հազար մարդու մոտ, գրում է Ջոնս Հոփքինսի համալսարանը: Մեկ օր առաջ այդ ցուցանիշը հասել էր 32 հազարի, փոխանցում է «Գազետա»-ն:

Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 250 մարդ, երեկ՝ 595 հիվանդ:

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր գրեթե 2.3 միլիոն դեպք, մահացել է մոտ 120 հազար մարդ, առողջացել է ավելի քան 622 հազար մարդ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր SARS-CoV-2 տեսակն է, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: