Քանդակագործ Զուրաբ Ծերեթելին դեմ է տիեզերագնաց Յուրի Գագարինի արձանը Լուբյանկա տեղափոխելուն, նա առաջարկում է այնտեղ վերադարձնել արտակարգ կոմիտեի հիմնադիր Ֆելիքս Ձերժինսկիի արձանը։

Ծերեթելին կարծում է, որ առաջին տիեզերագնացին նվիրված հուշարձանը Գագարինի հրապարակից Լուբյանկա տեղափոխելու դեպքում կխախտվի Մոսկվայի կենտրոնի ճարտարապետությունը։

«Ես հետ կվերադարձնեի Ձերժինսկիի արձանը»,- «Ինտերֆաքսին» ասել է քանդակագործը։