Կաննում բացվում է 64-րդ Միջազգային կինոփառատոնը: Առաջին օրը ցուցադրվելու է Վուդի Ալլենի «Կեսգիշերը Փարիզում» նոր կինոնկարը, որում դերերից մեկը կատարում է Ֆրանսիայի նախագահի կինը` Կարլա Բրունին:
Այս տարի փառատոնի գլխավոր մրցանակի համար պայքարելու են 20 գեղարվեստական ֆիլմեր: Փառատոնը տեւելու է 11 օր: Դափնեկրին հայտնելու են մայիսի 22-ին:
Ժյուրին գլխավորում է Ռոբերտ դե Նիրոն:
Փառատոնի բացմանը հանձնվում է «պատվավոր Ոսկե արմավենի» մրցանկը կինոմատոգրաֆի զարգացման համար: Այդ մրցանակին այս տարի ստանալու է Բեռնարդո Բերտոլուչչին:





























