«Lidian Armenia» ընկերության կողմից ուղարկված պահակային ծառայության աշխատակիցները տարածքում իրենց վագոնե տնակներն են տեղադրել, ինչը առաջացրել է Ջերմուկի բնակիչների եւ Ամուլսարի պաշտպանների դժգոհությունը: Այս մասին «Ամուլսար: Հասարակական եւ մասնավոր շահերի նոր հակազդեցություն» թեմայով տեսաքննարկման ժամանակ հայտարարեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը:

Նրա խոսքով՝ դա զայրացրել է բնակիչներին եւ ակտիվիստներին, ովքեր 7 ժամով արգելափակել են Ջերմուկից ամուլսար տանող ճանապարհը:

«Բնակիչները մի շարք պայմաններ են առաջադրել: Նրանք պահանջել են տեղափոխել տնակները առնվազն 30 մետրով: Իսկ երկարաժամկետ պահանջն այն է, որպեսզի կառավարությունը դուրս գա ընդարմացուցից, դադարի լռել եւ վերջապես հայտնի իր կարծիքը»,-ասաց Գալստյանը:   

Ընդ որում, նրա խոսքով, Դիլիջանի եւ ողջ Հայաստանի բնակիչների դիրքորոշումն ակնհայտ է. Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի: