Մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցները բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ: Այս մասին  «Ամուլսար: Հասարակական եւ մասնավոր շահերի նոր հակազդեցություն» թեմայով տեսաքննարկման ժամանակ հայտարարեց Գնդեւազի բնակչուհի, բնապահպան Հերմինե Ենոքյանը:

Նրա խոսքով՝ Գնդեւազի բնակիչները էմոցիոնալ են արձագանքել սադրանքներին, որոնք իրականացնում են «Lidian Armenia»-ի ուղարկած անվտանգության աշխատակիցները:

«Բարեբախտաբար, մարդիկ չեն տրվել սադրանքներին եւ չեն ներթափանցել նրանց տարածք: Արդյունքում ոստիկանների եւ անվտանգության աշխատակիցների միջեւ լեզվակռիվ է սկսվել: Ոստիկաններից մեկին հարվածներ են հասցվել: Վայոց ձորի՝ վերջերս նշանակված ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, իհարկե, հերքում է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել՝ չնայած նա այնտեղ է գտնվել: Կան վկաներ, ովքեր դա տեսել են»,-ասաց նա: