Դուբայը շներին ներգրավել է COVID-19 համավարակի դեմ պայքարին, հայտնում է Travel and Leisure-ը։

Շներն աշխատում են Դուբայի օդանավակայանում՝ ստուգելով երկիր ժամանող ճանապարհորդների նմուշները։

Ճանապարհորդներից վերցնում են քրտինքի նմուշներ, որոնք հետո ստուգում են հատուկ վարժեցված շները։

Դուբայը զբոսաշրջիկների համար իր սահմանները բացել էր հուլիսին, եւ ներկայումս երկիր մուտք գործելիս ճանապարհորդներից տեղեկանք են պահանջում կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական արդյունքի վերաբերյալ, որը կատարվել է մինչեւ ճանապարհորդությունը 96 ժամից ոչ վաղ։