ԱՄՆ տարածքում գրանցվել է Երկրի վրա ամենաբարձր ջերմաստիճանը, հաղորդում է BBC-ը:

Պարզվել է, որ մոլորակի վրա ամենաշոգ վայրը Կալիֆոռնիայի Մահվան Հովիտ պարկն է, որտեղ գրանցվել է 54,4 աստիճան տաքություն:

Անհավանական շոգ եղանակը հանգեցրել է Կալիֆոռնիայում էլեկտրականության անջատմանը:

Նախորդ ռեկորդը գրանցվել է Մահվան Հովիտում 2013 թվականին, երբ գրանցվել է 54 աստիճան:

Սակայն բացարձակ ռեկորդ է գրանցվել 1931 թվականին Թունիսում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է 55 աստիճանի: