Հնդկաստանի ՆԳ նախարար Ամիթ Շահը COVID-19-ից ապաքինվելուց հետո 4 օր անց երկրորդ անգամ է հոսպիտալացվել հոգնածության եւ մարմնում ցավի գանգատներով, փոխանցում է Reuters-ը։

Շահը Նյու Դելիի Բժշկական գիտությունների ինստիտուտում է։

«Նա հարմարավետ պայմաններում է եւ շարունակում է հիվանդանոցից աշխատել»,- նշված է հիվանդանոցի հաղորդագրության մեջ։

Ընդ որում՝ նշվում է, որ հնդիկ նախարարի COVID-19-ի կրկնակի թեստի պատասխանը բացասական է եղել։