Հնդկաստանը հայտնել է COVID-19-ի հետեւանքով մահվան 1092 նոր դեպքի մասին, ինչը մեկ օրում ամենաբարձր ցուցանիշն է, փոխանցում է AP-ն։
Հնդկաստանը մահվան դեպքերի թվով աշխարհում չորրորդ տեղն է գրավում եւ երրորդը՝ հիվանդության դեպքերի թվով՝ ավելի քան 2,7 միլիոն, ներառյալ վարակման 64 հազարից ավելի նոր դեպքերը, որ գրանցվել են վերջին 24 ժամում։
Ներկայումս Հնդկաստանի 28 նահանգից չորսին է բաժին ընկնում մահացածների ընդհանուր թվի 63 տոկոսը եւ հիվանդության դեպքերի 54,6 տոկոսը։ Մահարաշթրա արեւմտյան նահանգը եւ Թամիլ Նադու, Անդհրա-Փրադեշ եւ Կարնաթաքա հարավային նահնագները երկրի առավել տուժած տարածքներն են։





























