Շվեյցարական քաղաքի բնակիչները մի փոքր ցնցվել են, երբ շոկոլադե գործարանում օդափոխության համակարգի անսարքության պատճառով շոկոլադե ձյուն է տեղացել, հայտնում է AP-ը:

Lindt & Spruengli ընկերությունը հաստատել է, որ Օլտենեի իր գործարանի տապակած «կակաո-ընդեղենի» արտադրամասում հովացման օդափոխության աննշան անսարքության հետեւանքով «շոկոլադե ձյուն» է տեղացել։

Առավոտյան ուժեղ քամու պատճառով փոշին ցրվել է գործարանի անմիջական հարեւանությամբ՝ թողնելով կակաոյի մանր փոշի:

Ընկերությունը հայտարարել է, որ կակաոյի մասնիկները լիովին անվնաս են մարդկանց եւ շրջակա միջավայրի համար: