Չորեքշաբթի առավոտյան տեղի է ունեցել ուղղաթիռի աղետ, որն ուղարկվել էր Կալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարի համար, ինչի հետեւանքով օդաչուն զոհվել է, հայտնում է Fox News-ը։
Bell UH-1 ուղղաթիռը հրդեհի մարման հանձնարարություն էր կատարում շուրջ 566 հա տարածքում, երբ Կոալինգ քաղաքից շուրջ 14 կմ հարավ տեղի է ունեցել աղետը։
Պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10։00-ի սահմաններում։
Տեղական հրշեջ դեպարտամենտից հայտնել են, որ օդաչուն մենակ էր եւ ողջ չի մնացել։





























