ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը եւ նրա կինը՝ Սյուզան Բեյքերը, կորոնավիրուսով են վարակվել։ Պարոն Բեյքերի մամուլի քարտուղար Ջոն Ուիլյամսը CNN-ին հայտնել է, որ այս պահին նրանց հոսպիտալացումը քիչ հավանական է։

Պարոն Բեյքերի առողջությունը նրան թույլ է տալիս աշխատել տանից, նրա կինն իրեն բավականին լավ է զգում, որ խոհանոցում ճաշ պատրաստի։ The New York Times-ի հետ զրույցում նա հավելել է, որ նախկին պետքարտուղարը իրավիճակի կապակցությամբ կատակում է․ «Նա ընկերներին ասում է՝ փառք Աստծո, որ ինքն ընդամենը 90 տարեկան է»։

Ջեյմս Բեյքերը զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը եւ ղեկավարել է Սպիտակ տան աշխատակազմը Ռոնալդ Ռեյգանին օրոք։ Պետքարտուղարի պաշտոնը նա զբաղեցրել է Ջորջ Բուշ ավագի նախագահության ժամանակ՝ 1989 թվականի հունվարի 20-ից 1992 թվականի օգոստոսի 23-ը։ Նրա ծառայողական ձեռքբերումների թվում են երկրների կոալիցիայի ստեղծումը, որը Պարսից ծոցում պատերազմը սկսվելուց առաջ հանդես էր գալիս Քուվեյթից Իրաքի զորքերի դուրսբերման օգտին։