Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր որդու մոտ կորոնավիրուս են հայտնաբերել։ Նա բուժվել է հիվանդանոցում Զելենսկու կնոջ հետ միասին։ Երկրի նախագահն այս մասին հայտարարել է Նիկոլաեւյան մարզում ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
«Եթե երեխաներն այն տանում են ինչպես երեխաներ, ես համարում եմ քիչ թե շատ նորմալ, միայն ջերմություն է, եւ բոլոր ծնողները մտահոգված են դրանով ու անհանգստանում են, ապա մեծահասակներն այս հիվանդությունը շատ ծանր են տանում։ Նույնիսկ երիտասարդները, առողջ, սպորտով զբաղվող։ Ուստի ես բոլորին առողջություն եմ մաղթում եւ բոլորին շատ խնդրում եմ զգույշ լինել»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ հիմա ուկրաինացիները դադարել են հետեւել կարանտինային միջոցառումներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի նախագահի կնոջ՝ Ելենա Զելենսկայայի մոտ։
Օգոստոսի 21-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայում ընդամենը գրանցվել է Covid-19-ի լաբորատոր հաստատված 100 643 դեպք, որից 2207-ը մահվան ելքով, 51 078 պացիենտ ապաքինվել է։ Մեկ օրում գրանցվել է 2106 նոր դեպք։





























