Գիտնականներին հաջողվել է բացահայտել հանճարեղ նկարիչ եւ գյուտարար Լեոնարդո դա Վինչիի նկարներից մեկի գաղտնիքը։
Իտալացի հանճարն իր նկարում պատկերել է բարդ մկաններ մարդու սրտի ներսում եւ արյունը տաքացնող մանրաթելեր։ Այդպիսի բացահայտում են արել Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները։ Իր նկարում Դա Վինչին ցանկացել է պատկերե այդ օրգանի աշխատանքն ու մեխանիզմը, որն ունակ է կանխարգելել սրտի անբավարարությունը․ համարում են փորձագետները, գրում է Inforeactor-ը։
Գիտնականները ՄՌՏ հետազոտության միջոցով նկարել են 25 հազար մարդկային սրտեր եւ պարզել, որ փոքր քանակությամբ մանրաթելեր ունեցող մարդիկ պակաս հակված են ունենալ սրտի անբավարարություն։ Հավանական է, որ հենց այդ փաստը եւ ցանկացել է պատկերել իտալացին իր նկարում։




























