Գիտնականները կարծում են, որ հնագույն Մարսը հեղեղվել է հազարամյակներ տեւած փոթորիկների ժամանակ: Կիրառելով առկա արբանյակային լուսանկարներն ու տոպոգրաֆիկ տվյալները՝ գիտնականները փորձել են սահմանել տեղումների քանակը Մարսի վրա 3,5-4 մլրդ տարի առաջ, գրում է Planet Today-ը:
Հայտնաբերվել է, որ առանձին դեպքերում տեղացել է 4-150 մետր տեղում, ինչը հանգեցրել է Կարմիր մոլորակում ջրհեղեղների:
Հնագույն Մարսի կլիման վաղուց հանելուկ է աստղագետների համար, սակայն երկրաբաններն ասում են, որ գետերի ու լճերի հունը ցույց է տալիս, որ այնտեղ զգալի քանակությամբ տեղումներ են եղել:
Գիտնականները նշում են, որ այդ բացահայտումը չափազանց կարեւոր է, քանի որ արդեն հայտնի է, որ երբեմն Մարսն ամբողջությամբ ծածկված է եղել ջրով:
Հետազոտողներին հաջողվել է սահմանել քանակը՝ 4-150 մետր:
Արդյունքում հետազոտողները կարողացել են սահմանել տեղումների նվազագույն եւ առավելագույն քանակը: Այդպիսով, փակ տեսակի լճերը ցույց են տալիս ջրի քանակը, որը կարող էր տեղալ միաժամանակ: Իսկ բաց տեսակի լճերը պատկերացում են ստեղծում ջրի նվազագույն քանակի մասին:





























