Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Ռեդ Հիլ քաղաքի բնակիչը ջեքփոթ է շահել թվերի շնորհիվ, որոնք ընտանիքը ավելի քան 50 տարի գրել է վիճակախաղի տոմսերի վրա, հայտնում է UPI-ն։

Շահողն ասել է, որ խաղարկության տոմս է ձեռք բերել, որը կայացել է անցած երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին։ Նա դրանց վրա գրել է այն նույն թվերը, որոնցով նրա ընտանիքը վիճակախաղում խաղացել է 50 տարի շարունակ։ Այս ամբողջ ժամանակահատվածում առաջին անգամ այդ համարները շահող են դարձել։

«Դրանք ընտանիքի անդամների ծննդյան որոշ օրեր են եւ այլ թվեր»,- պարզաբանել է հաջողակ ավստրալացին։

Շահումը կազմել է 700 հազար ավստրալական դոլարից ավելի։ Շահողը չի հստակեցնում, թե այդ փողն ինչպես է ծախսելու։