Թանկարժեք քարերի հայտնաբերումը նորություն չէ, սակայն երբեմն իսկապես զարմանալի նմուշներ են լինում: Վերջերս Աֆրիկայում 18 մլն դոլար արժողությամբ 442 կարատանոց ադամանդ է հայտնաբերվել՝ պնդում են փորձագետները:

Թանկարժեք քարը հայտնաբերել է բրիտանական Gem Diamonds Ltd. Ընկերությունը Լեսոտոյում Լետսենգ հանքահորում, հաղորդում է «Popmech»-ը:

Bloomberg գործակալությունը, որն առաջինն է հայտնել այդ նորությունը, նշում է, որ թանկարժեք քարը կարող է արժենալ 18 մլն դոլար: Այս մասին հայտարարել է BMO Capital Markets-ի վերլուծաբան Էդվարդ Սթերքը:

Gem Diamonds Ltd.-ը հայտնել է, որ վաճառքից ստացված եկամտի մի մասը կտրամադրվի հատուկ նախագծի ֆինանսավորման համար, ինչպես համաձայնեցվել է Լեսոտոյի կառավարության հետ:

2018 թվականին ընկերությունը նման քար է հայտնաբերել Լետսենգում, այն կշռել է 910 կարատ եւ հայտնի է որպես «Լեսոտոյի լեգենդ»: Այն վաճառվել է 40 մլն դոլարով: