Իտալական Սան Ջովաննի գյուղի իշխանությունները որոշել են այն բնաջնջումից փրկել եւ ակցիա են կազմակերպել․ նրանք զբոսաշրջիկներին թույլ են տվել 7 գիշեր անվճար բնակվել դատարկ տներում։ Նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսին եւ այնքան հանրահայտ է դարձել, որ ծրագրին մասնակելու համար ներկայացվել է 8 հազարից ավելի հայտ, հայտնում է Mirror-ը։

Սան Ջովաննիում հանգստանալ ցանկացողները փորձել են կացարան ամրագրել երկրագնդի տարբեր անկյուններում՝ ԱՄՆ-ից մինչեւ Չինաստան։ Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը եւ դրա հետ կապված սահմանների փակումը նույնպես իրենց դերն են ունեցել։ «Մենք մոտ 70 հայտ ունեինք Ղազախստանից, մի քանիսը՝ ռուսական հեռավոր քաղաքներից․․․ իսկապես ամբողջ աշխարհից»,- հայատարարել է տեղի մշակույթի ասոցիացիայի ղեկավար Ստեֆանո Տրոտան։

Սան Ջովաննին բախվել է բնակչության բնաջնջման հետ։ Մի քանի տասնամյակում այն մի քանի հազարից կրճատվել է՝ հասնելով մինչեւ գրեթե 500 մարդու։ Երիտասարդները հեռացել են Հռոմ, որն ավտոմեքենայով 2 ժամվա հեռավորության վրա է։ Իշխանությունները ակցիայի միջոցով ցանկացել են ներգրավել մարդկանց եւ գյուղը դարձնել տուրիստական կենտրոն։

Բայց պահանջարկն այնքան մեծ էր, որ գյուղում տներն ուղղակի չեն բավականացրել․ այն կարող է ընդունել շաբաթական միայն 12 այցելուի։ Ուստի հանգստացողներին, որոնց համար չի բավականացրել անվճար կացարանը, ուղարկել են հարեւան գյուղեր։ Ակցիային միացել են նաեւ մյուս տարածաշրջանները։ Օրինակ՝ Կամպանիում, Սան Մաուրո Լա Բրուկա գյուղում կարելի է ծովի տեսարանով համար վարձել օրական ընդամենը 2 եվրոյով։