Կորոնավիրուսի պանդեմիան դեռեւս տարածվում է, սակայն վարակման եւ մահվան դեպքերի թվի աճը դանդաղել է ամբողջ աշխարհում՝ բացառությամբ Հարավարեւելյան Ասիայի եւ Միջերկրածովի արեւելյան հատվածի: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Իր զեկույցում ԱՀԿ-ն նշում է, որ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներն մնում են ամենատուժած տարածաշրջանները, հաղորդում է Reuters-ը:

«ԱՀԿ-ն տեղեկացել է մեկ շաբաթում ավելի քան 1,7 մլն վարակման եւ 39 000 մահվան նոր դեպքերի մասին»,-ասվում է զեկույցում:

Արեւելյան Միջերկրածովում, ԱՀԿ տվյալներով, վարակման դեպքերի թիվն աճել է 4%-ով, սակայն մահվան դեպքերի թիվը կայուն նվազել է վերջին 6 շաբաթում: Լիբանանը, Թունիսն ու Հորդանանը հայտնել են նախորդ շաբաթների համեմատ դեպքերի թվի աճի մասին:

«Եվրոպական տարածաշրջանում դեպքերն անշեղորեն աճում են վերջին 3 շաբաթում»,-նշվում է զեկույցում: