Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Համաժողովը հետաձգվել է մինչեւ 2021 թվականի ամառ, հաղորդում է DW-ը:
Նշվում է, որ որոշումը հեշտ չի ընդունվել:
Նոր ամսաթվի հետ կապված մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: Կազմակերպիչները վստահ են, որ «կիրականացվեն բոլոր պայմանները՝ երաշխավորելու մասնակիցների առողջությունն ու անվտանգությունը»:
Չնայած համաժողովի հետաձգմանը՝ հունվարի 25-ին քաղաքական գործիչները կսկսեն այպես կոչված «դավոսյան երկխոսությունը»:




























