ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վերընտրվելու դեպքում վարչակազմը տուրքեր կսահմանի ցանկացած ընկերության համար, որը Միացյալ Նահանգներից հեռանում է ուրիշ երկրում աշխատատեղեր ստեղծելու համար։

«Մենք տուրքեր կսահմանենք ցանկացած ընկերության համար, որը Ամերիկայից հեռանում է արտասահմանում աշխատատեղեր ստեղծելու համար,- ասել է Թրամփը Հանրապետական կուսակցության Ազգային համագումարում իր ելույթում։ - Մենք կմտահոգվենք այն մասին, որ մեր ընկերությունները եւ աշխատատեղերը մնան մեր երկրում, ինչպես ես արդեն արել եմ։ Ջո Բայդենի (դեմոկրատների թեկնածուի – խմբ.) օրակարգն է՝ Պատրաստված է Չինաստանում։ Իմ օրակարգն է՝ Պատրաստված է ԱՄՆ-ում»։