Tesal Inc ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ Նեւադայում Tesla-ի գործարանը «լուրջ» կիբեռհարձակման թիրախ է դարձել:

Teslarati կայքն ավելի վաղ հայտնել է, որ էլեկտրամոբիլների արտադրողը հենց այն ընկերությունն է, որի վրա հարձակման ու ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

«Դա լուրջ հարձակում է»,-Twitter-ի իր էջում գրել է Մասկը՝ պատասխանելով Teslarati-ի հոդվածին:

ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ ՌԴ քաղաքացի 27-ամյա Եգոր Իգորեւիչ Կրյուչկովը ձերբակալվել է, նրան մեղադրում են համակարգչային համակարգում վնասակար ծրագրային ապահովում ներդնելու նպատակով աշխատակից վարձելու փորձի ճանապարհով պաշտպանված համակարգչին վնաս հասցնելու մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ վնասակար ծրագրի նպատակը ցանցից տվյալներ ստանալն էր:

ԱՆ տվյալներով՝ Կրյուչկովը աշխատակցին խոստացել է 1 մլն դոլար համակարգում վնասակար ծրագրային ապահովում ներդնելու համար: