Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է առողջական վիճակի պատճառով հրաժարական ներկայացնել, հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Աբեն նախատեսում է հրաժարական տալ, որ լուծի առողջական խնդիրը, հայտնում է NHK ազգային հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով վարչապետին մոտ կանգնած աղբյուրներին։ Kyodo News-ը նույնպես հայտնել է, որ Աբեն նախատեսում է հրաժարական տալ՝ վկայակոչելով իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում աղբյուրին։ Աբեն պետք է մամուլի ասուլիս անցկացնի տեղական ժամանակով 17:00-ին։

Հրապարակումները հայտնվել էին այն բանից հետո, երբ Աբեն վերջերս այցելել էր հիվանդանոց, ինչը նրա առողջության վերաբերյալ մտահոգություն էր առաջացրել։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Աբեն տառապում է աղիների քրոնիկական բորբոքային հիվանդությամբ՝ նշելով, որ հիվանդության նախորդ բռնկումը հանգեցրել էր 2007 թվականին վարչապետի պաշտոնից նրա հրաժարականին։