Նորվեգիայի դեսպանատան ավագ դիվանագետներից մեկը պերսոնա նոն գրատա է հայտարարվել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը:

«Նորվեգիայի իշխանությունների ոչ բարեկամական ակցիայի հետ կապված, երբ ռուս դիվանագետը պերսոնա նոն գրատա ճանաչվել, օգոստոսի 28-ին Մոսկվայում Նորվեգիայի Թագավորության դեսպան Ռուեն Ռեսալանդը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ եւ տեղեկացվել, որ պատասխան միջոց է կիրառվել Նորվեգիայի դեսպանատան ավագ դիվանագետներից մեկի նկատմամբ: Նա պերսոնա նոն գրատա է ճանաչվել»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Մոսկվայում կարծում են, որ Նորվեգիայի իշխանությունների ապակառուցողական գործողություններն անխուսափելիորեն կազդեն երկկողմ հարաբերությունների վրա:

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ Նորվեգիայի ոստիկանությունը հայտնել է 50-ամյա տղամարդու ձերբակալության մասին, ով, իբր, հանդիպել է «ռուս հետախույզի» հետ եւ նրան պետական գաղտնիք փոխանցել: Նրան կարող է մինչեւ 15 տարվա ազատազրկում սպառնալ: