Թուրքիան մտադիր է զորավարժություններ անցկացնել Միջերկրական ծովում: Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը:
Անկարան այժմ երկրաբանական-հետախուզական աշխատանքներ է իրականացնում Միջերկրական ծովում, ինչը մտահոգություն է առաջացրել Աթենքի կողմից: Այդ կապակցությամբ Բեռլինում կայացել է ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում որոշվել է, որ ԵՄ-ն արագացնում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մշակումը: Թուրքիայի դեմ հավելյալ միջոցներ կընդունվեն սեպտեմբերի 24-ին, եթե վերջինս չդադարեցնի իր գործողությունները:





























