Չինաստանը բրիտանացի քաղաքական գործիչներին մեղադրում է Լոնդոնի եւ Պեկինի հարաբերությունները խաթարելու մեջ, հաղորդում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիայում ՉԺՀ դեսպանատունը մեկնաբանել է տեղեկությունը այն մասին, որ Պեկինը մեծացրել է դիվանագիտական ներկայությունը Բրիտանիայում՝ վերջին 10 տարում գրեթե 4 անգամ, որպեսզի մեծացնի իր քաղաքական ազդեցությունը:

«Բրիտանացի որոշ քաղաքական գործիչներ եւ ինստիտուտներ միտումնավոր ստվեր են նետում Լոնդոնի եւ Պեկինի հարաբերությունների վրա եւ բղավում Չինաստանի դեմ այսպես կոչված «նոր սառը պատերազմի» մասին»,-ասվում է  ՉԺՀ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: