Շվեդիայում Ռուսենգորդ շրջանում Ղուրանի հրկիզման պատճառով բողոքի ցույցեր են սկսվել, հաղորդում է DW-ը՝ վկայակոչելով SVT հեռուստաընկերությունը:

Մոտ 300 մարդ է մասնակցում բողոքի ցույցերին:

Ոստիկանության հաղորդմամբ՝ 10-20 մարդ է բերման ենթարկվել, նրանցից մի քանիսը կալանավորվել է:

Դեպքի վայր է ժամանել նույնիսկ տեղի իմամը, որպեսզի հանգստացնի ցուցարարներին:

Ղուրանի ցուցադրական հրկիզումն իրականացրել էին ծայրահեղ աջակողմյան դանիական Stram Kurs կուսակցության ներկայացուցիչները: Կուսակցության հիմնադիրն է փաստաբան եւ քաղաքական գործիչ Ռասմուս Պալունդանը:

Նրան Շվեդիա էր հրավիրել սադրիչ միջոցառումներով հայտնի գործիչ Դան Փարկը: Ավելի վաղ իշխանություններն արգելել էին նրան հանրահավաք անցկացնել Մալմյոյում «Հյուսիսյաին Եվրոպայի երկրներում իսլամականացման» թեմայով: