Երեկ երեկոյան անհայտ անձինք բերման են ենթարկել Վիկտոր Բաբարիկոյի շտաբի համակարգող, Համակարգող խորհրդի անդամ Վիտալի Կրիվկոյին, հաղորդում է TUT.by-ը:

Շտաբի տեղեկություններով՝ մեքենան, որում գտնվել է Կրիվկոն, իբր, քերծել է կողքի մեքենային: Վարորդները կանգ են առել, այդ ժամանակ նրանց ավտոբուս է մոտեցել, որից դուրս են եկել անհայտ անձինք եւ տարել Վիտալիին:

Կրիվկոյի փաստաբանն այժմ պարզում է նրա գտնվելու վայրը: