Ձիերի եւ պոնիների դաժան խոշտանգումների եւ սպանությունների ալիք է սկսվել ամբողջ Ֆրանսիայում, հայտնում է Associated Press-ը:
Դանակներով զինված մարդիկ արոտավայրերում հարձակվում են ձիերի եւ պոնիների վրա։ Ենթադրվում է, որ խոսքը որոշ ծեսերի մասին է
Երկիրում գրանցվել է ձիերի վրա մինչեւ 30 հարձակում՝ Յուրա լեռնային շրջանից մինչեւ Ատլանտյան ափ, դրանց մեծ մասը տեղի է ունեցել այս ամռանը, հայտնել է երկրի գյուղատնտեսության նախարար Ժուլյեն Դենորմանդին:
Յուրաքանչյուր հարձակման հետ տեղի ունեցածն ավելի ու ավելի խորհրդավոր է դառնում:
Հիմնականում հարձակվողները կտրում են ձիերի աջ ականջը՝ հենց այսպիսի ավար են տանում մատադորները ցլամարտերից հետո:
Դենորմանդին հայտարարել է, որ ինքը ոչինչ չի բացառում: Նրա խոսքերով՝ կենդանիների հետ հաշվեհարդար են տեսնում ամենաանհավանական ձեւերով՝ կտրում են նրանց ականջները, հանում են աչքերը, ամբողջովին արյունաքամ են անում:
Նախարարը հավելել է, որ բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվում են ձիերին դաժանորեն սպանողներին բռնելու համար:




























