Շաբաթ օրը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակող միջոցների դեմ բողոքի ցույցերի մասնակիցները Բեռլինում Ռուսաստանի դեսպանության մոտ բախման մեջ են մտել ոստիկանության հետ, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի ոստիկանության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ ցուցարարների գործողությունները Ռուսաստանի դեսպանության դեմ ուղղված չեն եղել:
«Դեպքը քաղաքական դրդապատճառներ չուներ: Ունտեր դեն Լինդեն փողոցում կար մոտ երկու հազար հոգանոց մի խումբ, որից շշեր եւ քարեր էին նետում ոստիկանության ուղղությամբ: Երկու մարդ բերման է ենթարկվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Շաբաթ օրը Բեռլինում բողոքի ակցիաներն անցկացվել են իշխանությունների կողմից կորոնավիրուսի համավարակի հետ կապված միջոցառումների սահմանման դեմ: Ի սկզբանե, իշխանությունները արգելել էին գործողությունները՝ վկայակոչելով այն փաստը, որ նույն կազմակերպիչների՝ Querdenken-711 շարժման նմանատիպ գործողությունները օգոստոսի 1-ին խախտումներով են անցկացվել եւ ոստիկանության կողմից վաղաժամ դադարեցվել են։ Այն ժամանակ հանրահավաքին մասնակցում էր մոտ 20 հազար մարդ: Շաբաթ օրը, ինչպես եւ օգոստոսի 1-ին, ոստիկանությունը սահմանափակման միջոցառումները խախտելու համար վաղաժամ դադարեցրել է երթը:





























