Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան կմիանա վարչապետի պաշտոնի համար պայքարին, հաղորդում է Kyodo-ն։
Սուգան, որը երկար ժամանակ կատարել է առանցքային դեր Աբեի կառավարությունում, հերքել է իր հետաքրքրվածությունը վարչապետի պաշտոնի մեջ, սակայն գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը հարցազրույցների շարքով Սինձո Աբեի՝ առողջական վիճակի պատճառով հրաժարականից մի քանի օր առաջ, հաղորդում է Reuters-ը։
Սուգայի գլխավորությամբ՝ կառավարությունը կերակարաձգեր ֆինանսական եւ դրամավարկային խթանումը։ Հենց դրանով էր տարբերվում Աբեի ղեկավարած կառավարությունը։
Աբեի հրաժարականի մասին հայտարարությունը հանգեցրել է Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության ներսում նախընտրական պայքարի։
Սուգան որոշել է միանալ պայքարին՝ համարելով, որ նա պետք է առանցքային դերակատարում ունենա՝ հաշվի առնելով իր ունակությունը կառավարել այնպիսի ճգնաժամեր, ինչպես կորոնավիրուսի համավարակն ու ծանր հետպատերազմական ճգնաժամը, գրում է Kyodo-ն՝ վկայակոչելով անանուն աղբյուրին։





























