Չեռնոգորիայի միապալատ խորհրդարանում ընտրատեղամասերը բացվել են կիրակի առավոտյան, հայտնել է պետական ընտրահանձնաժողովը (ՊԸՀ), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

ՊԸՀ-ի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 540 հազար մարդ շուրջ 620 հազար քաղաքացիներից երկրում։

Քաղաքացիները քվեարկում են խորհրդարանի, ինչպես նաեւ հինգ նահանգնապետերի, ներառյալ՝ երկրի զբոսաշրջային մայրաքաղաք Բուդվայի քաղաքապետի, ինչպես նաեւ ՏԻՄ-երի ներկայացուցիչների օգտին։

Ընտրատեղամասերում պարտադիր են դիմակները, ձեռքերի եւ մակերեսների ախտահանումը, եւ հեռավորության պահպանումը COVID-19-ի պատճառով։ Չեռնոգորիայի միապալատ խորհրդարանում 81 աթոռի համար պայքարում է 11 կուսակցություն եւ դաշինք։

Առաջին անգամ 30 տարվա ընթացքում ընտրությունների արդյունքում կարող է փոխվել նախագահ Միլո Ջուկանովիչի իշխող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) իշխանությունը։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ՍԴԿ-ի օգտին պատրաստ է քվեարկել քաղաքացիների 35,5 տոկոսը։

Ընդդիմությանը, որի կազմում է բացի Դեմոկրատական ֆրոնտի գլխավորությամբ կոալիցիայից նաեւ «Դեմոկրատներ» կուսակցությունը, URA քաղաքացիական շարժումը եւ Ջուկանովիչի նախկին բազմամյա դաշնակից Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, նախապատվություն է տվել հարցվածների 52 տոկոսը։

ՊԸՀ-ն հավատարմագրել է ավելի քան 2 հազար դիտորդ, որոնցից 265-ն՝ օտարերկրյա, ներառյալ ԵԱՀԿ առաքելությունը։