Ֆրանսիայի դատախազությունը սկսել է հետաքննություն ֆրանսիական զինված ուժերի գնդապետի նկատմամբ՝ կասկածելով, որ նա կարող էր փոխանցել գաղտնի տվյալներ ռուսական հատուկ ծառայություններին։ Այդ մասին Europe-1 ռադիոկայանի եթերում հայտարարել է հանրապետության ԶՈՒ նախարար Ֆլորանդ Պարլին։

«Կարող եմ հաստատել, որ բարձրաստիճան սպայի նկատմամբ սկսվել է դատական ստուգում անվտանգությանը վնաս հասցնելու կասկածի կապակցությամբ»,-ասել է Պարլին։

Նրա խոսքով՝ զինված ուժերն են հայտնել դատախազությանը հնարավոր լրտեսության մասին, հաղորդում է Gazeta-ն։

Կասկածյալի անունը ներկայում չի հրապարակվում։ Նա ձերբակալվել է եւ տեղափոխվել Փարիզի բանտերից մեկը։