Օգոստոսի 27-ին Գերմանիայի արդարադատության նախարարությունը ստացել է հարցում ռուսական կողմից իրավական օգնություն ցուցաբերելու մասին ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հրատապ հոսպիտալացման կապակցությամբ, որի մոտ կասկածում են թունավորում, հաղորդում է DW-ը։

Դա հաստատել է դաշնային գերատեսչության ներկայացուցիչը, որի խոսքերը կիրակի՝ օգոստոսի 30-ին, մեջբերում է Welt am Sonntag գերմանական պարբերականը։

Եվրամիության՝ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու կոնվենսցիայի հիման վրա համապատասխան հարցում է ուղարկել ՌԴ Գլխավոր դատախազությունը օգոստոսի 27-ին։ Ներկայացուցիչ Անդրեյ Իվանովի խոսքով՝ հարցումն ուղղված է «Ռուսաստանի ՆԳՆ քննչական մարմինների՝ Նավալնիի հոսպիտալացման փաստի առնչությամբ նախաքննության կապակցությամբ, որը ներկայում բուժվում է ԳԴՀ-ում։ Ռուսական կողմը խնդրել է Բեռլինին տրամադրել տեղեկատվություն Նավալնիի հետազոտությունների եւ նախնական ախտորոշման մասին։

Ինչպես պարզաբանում է Welt am Sonntag-ը, եթե հարցում բավարարվի, դրա ընթացակարգերի համար պատասխանատու կլինի Բեռլինի Գլխավոր դատախազությունը։