Հայաստանի համայնքների բյուջեների կատարողականը 2011 թ. 4 ամիսների կտրվածքով ընդամենը 82,4 տոկոս է: Այդ մասին տեղեկանում ենք տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքէջից:

Նախատեսված 29,2 մլն դրամի փոխարեն համայնքները հունվար-ապրիլին կարողացել են հավաքագրել միայն 24 մլն դրամ:

Մարզային կտրվածքով միայն Կոտայքի մարզն է կատարել բյուջեն, մնացածներում առկա է եկամուտների թերհավաքագրում: Այսպես` Երեւանի բյուջեն կատարվել է 76,1 տոկոսով,  Շիրակինը` 91,2 տոկոսով, Արագածոտնինը` 82,3 տոկոսով, Լոռունը` 90 տոկոսով:

Նույնիսկ բազմաթիվ հանքավայրեր շահագործող Սյունիքում բյուջեն կատարվել է 90,9 տոկոսով: