Չեռնոգորիայի Նիկշիչ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, որոնք տոնում էին ընդդիմության հաղթանակն ընտրություններում: Ինչպես երկուշաբթի հայտնել է Չեռնոգորիայի RTCG ազգային հեռուստատեսությունը, տուժել է մի քանի մարդ, մեկը ծանր վնասվածքներ է:

Հեռուստաալիքի տվյալներով` վրաերթը քաղաքի հրապարակում տոնող քաղաքացիների վրա կատարվել է միտումնավոր: Տուժածներին օգնություն է ցուցաբերվում: Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ուղղափառ եկեղեցին եւ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները կոչ էին արել իրենց կողմնակիցներին հաղթանակը տոնել տանը եւ փողոց դուրս չգալ` իրավիճակի սրումից խուսափելու համար: