Մինեսոտայի Բրուքլին պարկ քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած կրակոցների հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Fox News-ը` վկայակոչելով ոստիկանությունը:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի բնակելի համալիրներից մեկում:

Ոստիկանությունը որոնում է կասկածյալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: