Երկուշաբթի Աբու Դաբիի ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը:
Ինչպես նշում է Khaleej Times թերթն իր էլեկտրոնային տարբերակում, միջադեպի պատճառը կարող էր լինել գազի բալոնի պայթյունը: Ըստ պարբերականի` փողոցը, որի վրա տեղի է ունեցել միջադեպը, փակ է: Տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություն` առաջին բուժօգնություն ստանալու համար:





























