Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան երկուշաբթի հայտարարել են Բելառուսի մոտ 30 պաշտոնական անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Նրանց թվում է նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:
«Մենք դեռ խոսում ենք այդ անձանց տեղաշարժի սահմանափակումների մասին: Պարոն Լուկաշենկոն այդ ցուցակում է»,-ասել է նա:
Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսն ավելի վաղ հայտարարել է, որ Վիլնյուսի պատժամիջոցային ցուցակն ուժի մեջ կմտնի Ռիգայի եւ Թալինի հետ համաձայնությունից հետ: Վիլնյուսում նշել են, որ այդ բոլոր անձինք կապ են ունեցել Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետ:





























