Ամերիկաիսրայելական պատվիրակությունը Սպիտակ տան խորհրդական եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների գլխավորությամբ ժամանել է Աբու Դաբի Թել Ավիվից առաջին պատմական կոմերցիոն թռիչքով: Այդպիսով նշանավորվել է Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների կարգավորումը:

Ինքնաթիռում «խաղաղություն» բառը գրված է եղել արաբերենով, անգլերենով եւ եբրայերենով, հաղորդում է AFP-ը:

«Չնայած նրան, որ սա պատմական թռիչք է, մենք հուսով ենք, որ այն սկիզբ կդնի Մերձավոր Արեւելք պատմական ճանապարհորդությանը: Ապագան պարտադիր չէ, որ կանխորոշված լինի անցյալով: Սա շատ հուսադրող պահ է»,-ասել է Քուշները:

Այն փաստը, որ չվերթն իրականացվել է Սաուդյան Արաբիայի օդային տարածքով, Էր Ռիադի եւ Իսրայելի համագործակցության եւս մեկ նշան է այն բանից հետո, երբ թագավորությունը հրաժարվել է կարգավորել հարաբերությունները:

Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեիր Բեն Շաբաթը, ով եւս մեկնել է ԱՄԷ, հայտնել է, որ նպատակը հարաբերությունների զարգացման համար համատեղ աշխատանքային ծրագիր մշակելն է: