Բեյրութում վերսկսվել են բողոքի ցույցերը: Ինչպես հայտնում է լիբանանյան MTV հեռուստաալիքը, ցուցարարները հավաքվել են Նահատակների հրապարակում` «Լիբանանի մեծ ցասումը» կարգախոսի ներքո:
Հեռուստաալիքի տվյալներով` ցուցարարները փորձում են մուտք գործել Լիբանանի խորհրդարանի շենք: Մի քանի ցուցարար քարեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ եւ փորձել հրկիզել խորհրդարանի մուտքերից մեկը: Երբ նրանք փորձում էին ճեղքել դեպի խորհրդարան տանող դարպասը, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:
Բողոքի ցույցեր են անցկացվում նաեւ Բեյրութի շուկաների մոտ: Անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել մի քանի ցուցարարի ցրելու համար:





























