Հայաստանում կարանտինի շրջանում հնարավոր կլինի հանրահավաքներ անցկացնել, սակայն` դիմակներով: Այս մասին սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Նախարարի խոսքով` ամեն ինչ կախված կլինի կարանտինի կանոնակարգերից: «Եթե այն հայտարարվի հանրապետության ողջ տարածքում, ապա հանրահավաքները թույլատրվում են միայն դիմակներով եւ սոցիալական հեռավորության պահպանման պայմանով: Եթե կարանտինը հանրապետական չէ, այլ տեղական է, ապա հայտարարել այն կկարողանան քաղաքապետարանները կամ մարզպետարանները: Բայց նույնիսկ այդ դեպքում նրանք պետք է որոշում ստանան առողջապահության նախարարությունից»,- պարզաբանեց Գրիգորյանը:




























