«Կարճլիկ» մականունով մեքսիկացի նակոբարոն Խոակին Գուզմանը բողոքարկել է ցմահ ազատազրկման մասին որոշումը, որին նրան ԱՄՆ-ում դատապարտել են հարյուրավոր տոննա թմրանյութ երկիր ներմուծելու համար, հայտնում է AFP-ն:

«Կարճլիկը» մեկուսացման մեջ է պահվում ԱՄՆ Կոլորադոյի անապատում գտնվող ամենալավ պահպանվող բանտերից մեկում:

Գուզմանի փաստաբան Մարկ Ֆերնիչի ներկայացրած բողոքարկման մեջ նշվում է, որ «Գուզմանի մեղադրանքը պղտորվել է ինչպես կառավարական, այնպես էլ դատական չափազանցությամբ»:

Նարկոբարոնի մեկ այլ փաստաբան Մարիել Քոլոն Միրոն լրատվական գործակալությանը հայտնել է, որ դատարանի բուն որոշումը պետք է բեկանվի, քանի որ երդվյալ ատենակալներից մեկը, որ ինքը և մյուսները դատավարության ընթացքում լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում գործի վերաբերյալ տեղեկատվություն են գտել, ինչն օրենքով արգելված է:

Նրա խոսքով` Գուզմանի լիակատար մեկուսացումն ԱՄՆ արտահանձնման պահից խանգարել է նրան կապ պահել իր պաշտպանական կողմի հետ: