Ուրբաթ օրը Բելառուսի պետական ​​ONT հեռուստաալիքը հրապարակել է Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցած միջադեպի մասին զրույցի ձայնագրությունը, որը հինգշաբթի օրի գաղտնալսման մասին Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ բանակցությունների ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բեռլինից բաժանորդ» անունը ստացած ձայնը հայտնում էր, որ «ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի»: «Նավալնու վերաբերյալ նյութերը պատրաստ են: Կփոխանցվեն կանցլերի գրասենյակ: Մենք սպասում ենք նրա հայտարարությանը»,- հնչում է ձայնագրության ռուսերեն թարգմանությունը անգլերենից:

Պատասխանելով «Վարշավայից բաժանորդի» հաջորդ հարցին`  հաստատվու՞մ է արդյոք Նավալնու թունավորումը, «Բեռլինից բաժանորդն» ասում է. «Լսիր, Մայք, այս դեպքում դա այդքան էլ կարեւոր չէ: Պատերազմ է գնում: Իսկ պատերազմի ժամանակ բոլոր մեթոդներն էլ լավն են»:

Ապա «Վարշավայի բաժանորդի» նշում է. «Մենք Պուտինին համոզել չխոթել քիթը Բելառուսի գործերի մեջ... Ամենաարդյունավետ միջոցը նրան խեղդելն է Ռուսաստանի խնդիրներում, իսկ դրանք շատ են: Հատկապես, որ մոտ ապագայում նրանց մոտ ընտրություններ են, քվեարկության օր Ռուսաստանի մարզերում»:

Ի պատասխան` Բեռլինից զրուցակիցը հավաստիացնում է, որ «զբաղվում է դրանով»: Այնուհետեւ, ինչպես հետեւում է հրապարակված ձայնագրությունից, զրուցակիցները քննարկում են հենց Բելառուսում տիրող իրավիճակը: Ընդ որում, «Վարշավայից բաժանորդը» խոստովանում է, որ ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում, քանի որ պարզվեց, որ «նախագահ Լուկաշենկոն պինդ ընկույզ է»: «Նրանք պրոֆեսիոնալ են եւ կազմակերպված: Պարզ է, որ Ռուսաստանն աջակցում է նրանց: Պաշտոնյաներն ու զինվորականները հավատարիմ են նախագահին: Մենք դեռ աշխատում ենք»,- նշել է նա` հավելելով, որ մնացածը չի կարող քննարկել հեռախոսով:

Հինգշաբթի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մինսկում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին, ասել էր, որ բելառուսական էլեկտրոնային հետախուզությունը գաղտնալսել է Վարշավայի եւ Բեռլինի զրույցը, ինչը ենթադրում է, որ Նովալնու թունավորման մասին պնդումը հիմնված է կեղծիքի վրա: Հանրապետության ղեկավարը չի մանրամասնել, թե ով է վարել այդ խոսակցությունը: Նույն օրը, ինչպես ուրբաթ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բելառուսական հետախուզության նյութերը փոխանցվել են Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ: Պեսկովի խոսքով` ներկայումս «դրանք վերլուծության են ենթարկվում հատուկ ծառայությունների կողմից»:

Գերմանիայի նախարարների կաբինետը Լուկաշենկոյի հայտարարությունն իրականությանը չհամապատասխանող է անվանել: