Ոչ ոք չի համարձակվի ցեխ շպրտել իշխանության վրա՝ ինչպես եղել է 90-ականներին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հինգշաբթի Անդրեյ Շվեդին Բելառուսի գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելիս, փոխանցում է «Sputnik-Բելառուսը»։ 

«Իշխանությունն այն բանի համար չի տրվում, որ այն վերցնեն, նետեն ու հանձնեն։ 90-ականների կեսին այն թավալվում էր ցեխի մեջ, որի վրա ոտքերն էին մաքրում։ Հավասարապես ինչպես եւ ձեզ վրա՝ նրանց, ովքեր ուսադիրներ են կրում։ Ձեզանից շատերը այդ շրջանը հիշում են։ Եվ ես չեմ ցանկանում, որ Բելառուսը վերադառնա այդ ժամանակներին։ Ուստի ոչ ոք չի համարձակվի իշխանության վրա կեղտ նետել, ինչպես նրանք պահանջում են»,- ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ ասել է պետության ղեկավարը։

Լուկաշենկոն շեշտել է, որ իրեն այն բանի համար չեն ընտրել, որ իշխանությունը հենց այնպես ինչ-որ մեկին տա։

«Ցանկանում եմ տղամարդու պես ձեզ ասել, որ մեզ մոտ որեւէ թյուրասացություն չլինի։ Ինձ հաճախ են կշտամբում այն բանի մեջ, որ «նա իշխանությունը չի տա»։ Ճիշտ են կշտամբում։ Ինձ ժողովուրդը դրա համար չի ընտրել։ Ինչպես դուք եւս՝ այս իշխանությունն ունեցողները, դրա կրողները»,- դիմել է նա գլխավոր դատախազության ներկայացուցիչներին։

Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտել է, որ թույլ չի տա երկիրը քաոսի մատնել ուսադիրներով մարդկանց օգնությամբ կամ առանց նրանց օգնության։

«Դուք եք որոշողը։ Բայց չի հաջողվի ինձ խոնարհել։ Ցանկանո՞ւմ եք կանգնել կողքիս եւ երկիրը փրկել՝ կանգնեք։ Չեք ցանկանում՝ մի դավաճանեք։ Դուք ուսադիրներով մարդիկ եք։ Կարիք չկա արհեստական իրարանցում ստեղծել։ Մի կողմ քաշվեք եւ մի խանգարեք»,- նրանց է դիմել բելառուսցի առաջնորդը։

Բելառուսի նախագահը հիշեցրել է, որ այս մասին խոսել է դեռեւս մինչեւ ընտրությունները՝ զգալով, որ Բելառուսը «կարող են նետել այս խառնաշփոթի մեջ»։

«Եվ երկրորդը՝ եթե կարծում եք, որ ես այս իշխանությունը կապտած ձեռքերով հանուն ինձ եմ պահում, ապա ինձ անչափ կհիասթափեցնեք։ Ռուսաստանցիներին, որոնք մեր պետությունում այնքան էլ չեն առնչվում թեմային, ես արդեն ասել եմ՝ վաղ թե ուշ այս իշխանությունը ուրիշներն են վերցնելու, բայց վերցնելու են օրենքով, ոչ փողոցի ճնշմամբ։ Դուք կիրթ մարդիկ եք։ Եվ դուք մտածող եք։ Ես ձեզ կոչ չեմ անում պետությունը փրկել օրենքի խախտմամբ»,- իր դիրքորոշումն է պարզաբանել Լուկաշենկոն։