Ռուսաստանը չի միջամտել եւ չի պատրաստվում միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով 3 ռուսաստանցիների նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ ՌԴ 3 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները շարունակում են ռուսաստանցիներին ոչ ցանկալի գործողություններում անհիմն մեղադրելու սովորական դարձած գիծը:

«Կցանկանայինք եւս մեկ հիշեցնել մեր ամերիկացի գործընկերներին: ՌԴ-ն երբեք չի միջամտել եւ չի պատրասվում միջամտել ԱՄՆ կամ այլ պետության ընտրական գործընթացներին»,-ասել է դիվանագետը:

Զախարովան նաեւ նշել է, որ այդ պատժամիջոցներն ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա սրմանը:

«Հատուկ նրանց համար կրկնում ենք: Վաշինգտոնի գործողություններն արդյունք չեն տա»,-հավելել է նա: